Եթե դիտենք աշխարհի քարտեզը, առաջին իսկ հայացքից կնկատենք, որ Երկրագնդի մակերևույթը բաժանված է ցամաքային և ջրային տարածքների: Երկրագնդի ցամաքի խոշորագույն տեղամասերը, որոնք շրջապատված են ծովերով ու օվկիանոսներով, կոչվում են մայրցամաքներ: Երկրագնդի վրա կա 6 մայրցամաք: Ամենամեծը Եվրասիան է, որի մեջ մտնում են Եվրոպա և Ասիա աշխարհամասերը, ուր գտնվում է նաև մեր հայրենիքը՝ Հայաստանը: Ափերը ողողվում են Հյուսիսային սառուցյալ, Խաղաղ, Ատլանտյան և Հնդկական օվկիանոսների ջրերով:
Մյուսներն են` Աֆրիկան, Հյուսիսային Ամերիկան, Հարավային Ամերիկան, հավերժական սառույցով ծածկված Անտարկտիդան և ամենափոքր մայրցամաքը՝ Ավստրալիան:
Մայրցամաքները շրջապատի կղզիների հետ միասին կոչվում են աշխարհամասեր: Դրանք նույնպես վեցն են՝ Եվրոպա, Ասիա, Աֆրիկա, Ամերիկա, Ավստրալիա, Անտարկտիդա:
Միլիոնավոր տարիներ առաջ Հարավային Ամերիկան, Աֆրիկան, Ասիայի մի մասը, Ավստրալիան և Անտարկտիդան կազմել են մեկ մայրցամաք՝ Գոնդվանան:
Հարցեր
1.Քարտեզի վրա փորձե՞ք ցույց տալ մայրցամաքները: 2. Քարտեզի վրա կարո՞ղ եք ցույց տալ Հայաստանի տեղը: 3.Գտեք, թե որ երկրներն են Հայաստանի անմիջական հարևանները: Թվարկեք դրանք՝ մայրաքաղաքներով:
Երկրի հարստությունները շատ են ու բազմապիսի: Դր1անց շարքում ամենազարմանալին ու ամենաարժեքավորը հողն է: Դեռ վաղ ժամանակներում մարդը սկսել է մշակել հողը և իր կացարանի մոտ բույսեր է աճեցրել: Հողի մշակումը բերեց նաև գյուղատնտեսական գործիքների պատրաստմանը և կատարելագործմանը: Հողի մշակման շնորհիվ ծնվեց երկրաչափությունը, որի օգնությամբ մարդիկ սովորեցին հողակտորները բաժանել և ոռոգիչ ջրանցքներ անցկացնել: Հողն ամեն տարի մարդկությանը տալիս է միլիոնավոր տոննա ցորեն, որից ստանում են հաց: Ժողովրդի մեջ հողն անվանում են անսպառ գանձ, մարդու ամենամեծ հարստություն: Բայց հարուստ բերք ստանալու համար հողը պետք է սնուցել հանքային և օրգանական պարարտանյութերով: Հողը հաճախ ենթարկվում է քայքայման: Գարնանային հորդացումների և տեղատարափ անձրևների ջրերը դաշտերից քշում տանում են հազարավոր տոննա հողի բերրի շերտեր:
Հողի քայքայում է տեղի ունենում նաև այն ժամանակ, երբ ուժեղ քամին է քշում տանում հողի վերին շերտը, և բերրի հողերը վերածվում են անպտուղ տարածքների:
Մաս 2
Բույսերն իրենց արմատներով հողը պահում են լվացումից ու քամուց: Հողը քայքայումից պաշտպանելու համար անտառներ են տնկում: Մյուս կողմից՝ բույսերն անընդհատ հողից սնունդ վերցնելով՝ պակասեցնում են նրա բերրիությունը: Որպեսզի հողի բերրիությունը պահպանվի, մարդիկ այն պարարտացնում են: Հողը կարիք ունի մարդկանց մշտական հոգատարության, ուշադրության ու ջերմության: Հողի գլխավոր հատկանիշը բերրիությունն է՝ բերք տալու կարողությունը: Տարբեր վայրերում տարբեր հողատեսակներ կան: Տարբեր է նաև դրանց բերրիությունը: Որքան շատ է հողում հումուսի քանակը, այնքան բերրի է հողը: Հումուսով հարուստ հողն ավելի մուգ գույն ունի: Այդպիսի հողն անվանում են սևահող: Որքան հողի գույնը բաց է, այնքան նրա մեջ եղած հումուսը քիչ է, այսինքն՝ ավելի քիչ սննդարար է բույսերի համար: Երկրի վրա հողային տարածքներն այնքան էլ շատ չեն և գնալով ավելի են քչանում: Ուրեմն՝ պետք է պահպանենք այդ հարստությունը:
Հարցեր 1. Փորձենք պարզել, թե ինչի՞ց է կազմված հողը:
Однажды философ Ксанф, рабом которого был Эзоп, пригласил гостей и попросил Эзопа приготовить обед: в первый день самый плохой, во второй день – самый лучший.
В первый день на первое, на второе и третье Эзоп приготовил язык. Почему ты подаёшь одни языки? – спросили Эзопа. Мне приказали приготовить самый худший обед, а что может быть хуже языка? Только потому, что есть язык, мы огорчаем друг друга, бранимся, лжём, обманываем, хитрим и ссоримся. Язык делает людей врагами, разрушает города, даже целые государства. Он вносит в нашу жизнь горе и зло. Может ли быть что-нибудь хуже языка?
Во второй день Эзоп снова подал языки. Хозяин и гости изумились. Мне велели приготовить самый лучший обед, – пояснил Эзоп, – а что для философа может быть лучше языка! При помощи языка мы изучаем науки и получаем знания, решаем различные вопросы, просим, приветствуем, миримся, даём, получаем, выполняем просьбы, вдохновляем друг друга. При помощи языка строятся города, развивается культура. Думаю, что нет ничего лучше языка.
Задай вопрос к словам из скобок и напиши их в правильной форме. 1) Абрикос – это (Армения) фрукт. 2) Мадрид – это (Испания) город. 3) Диснейлэнд – это известный (Америка) парк развлечений. 4) Я люблю круассаны. Круассан – это (Франция) булочка.
Вставь нужные слова из скобок в правильной форме
Немцы говорят … .
… язык очень красивый.
… очень трудолюбивые и вежливые люди.
Ганс живёт в … . Он … .
Эльза живёт в … . Она … . (Германия, немец, немка, немцы, немецкий, Берлин, по-немецки)
Спишите предложения, дописывая слова. Я говорю по-армянск.. и по-русск.. . 2. Мой родной язык – армянск.. . 3. Мне очень нравится русск.. язык. 4. Мой ста՛рший брат говорит по-английск.. . Он любит английск.. язык. 5. Моя подруга русск.. . 6. Её родной язык – русск.. .
Hello! My name is Anna. I am from Armenia. I am Armenian. I speak Armenian and a little English. This is my friend Tom. He is from England. He is English. He speaks English. And this is Yuki. She is from Japan. She is Japanese. She speaks Japanese and a little English too. We are friends from different countries, but we all learn English together!
ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Exercise 1. Complete the sentences.
Anna is from Armenia.
Tom is English.
Yuki speaks Japanese.
They all learn English together.
Exercise 2. Match the country with the nationality.
Գյուղացու մեկն ունենում է մի հիմար տղա՝ անունը Փիլոս: Մի օր, հանդից վերադառնալիս սա մի ասեղ է գտնում ճանապարհին, գցում է սայլի մեջ, որ բերի տուն: Ու, տուն հասնելով, մորն ուրախացնում է,թե քեզ համար ասեղ եմ բերել: Որքան փնտրում է՝ ասեղը չի գտնում սայլի մեջ:
Այդ ժամանակ մայրը հանդիմանում է նրան.
— Հիմա՛ր,- ասում է,-գտած ասեղը շորի կուրծքը կամ թևքը կխրեն, ոչ թե սայլի մեջ կգցեն:
— Լավ, մյուս անգամ էդպես կանեմ,- ասում է Փիլոսը:
Մյուս անգամ մի կատվի ձագ է գտնում.աշխատում է կրծքիւն ամրացնել ու դրա համար այնքա՜ն է չարչարում կատվին, խեղճը սատկում է:
Գալիս է մորը պատմում: Մայրն ասում է.
-Հիմա՛ր, կատվին «փիսի-փիսի» կանեն, ոչ թե էդպես…
-Լա՛վ, մյուս անգամ էդպես կանեմ:
Մի քանի օր հետո նապաստակ է պատահում: Փիլոսը սիրով «փիսի-փիսի» է կանչում: Եվ քանի նա կանչում է, նապաստակը հեռու է փախչում:
Գալիս է մորը պատմում, թե ինչպես է նապաստակը փախել:
-Ա՛յ,-ա՛յ-ա՛յ, ա՛յ,- ասում է մայրը,-նապաստակին փայտով ու հրացանով կխփեն, ոչ թե «փիսի-փիսի» կանեն:
— Լավ, եկող անգամ էդպես կանեմ,- խոստանում է Փիլոսը:
Մի քանի ժամանակ հետո գյուղով անցնելիս, տեսնում է հարսանիք, բակում մարդիկ, կանայք պարում են, ուրախանում:
Փիլոսը մոտենում է, ուրախության ու պարի տաք ժամանակը՝ գլխարկը վերցնում է ու բարձրաձայն լաց լինում.
-Աստուծով մխիթարվեք,-ասում է,-աստուծով մխիթարվեք…
Մարդիկ բռնում են դրան, մի լավ ծեծում ու հարսանիքից դուրս անում: Ճանապարհին պատահում է մի տերտերի.կարծում է՝ դա էլ է իրեն ծեծելու, հայհույ է անում, որ փախցնի:
Բայց տերտերը մոտենում, գավազանով խփում է դրան և ճանապարհը շարունակում:
Իսկ Փիլոսը գալիս է տուն ու բոլորը լալով պատմում է մորը.
-Վա՛յ, Փիլոս, վա՛յ,- ասում է մայրը: -Տերտեր տեսնելիս՝ գլխարկը կվերցնեն, կչոքեն և կասեն. «Օրհնի, տեր հայր»:
-Մյուս անգամ, մայրի՛կ, էդպես կանեմ:
Եվ շատ չի անցնում, մի օր Փիլոսը գնում է անտառ: Շատ է գնում անտառում, քիչ է գնում, մեկ էլ պատահում մի արջի:
Փիլոս, դու փիլո՜ս…
Արջին տեսնում է թե չէ՝ ծունկ է չոքում ու ասում.
-Օրհնի՜, տեր հայր, օրհնի՜…
Արջը թաթերով խփում է դրան, գցում գետին ու վրան նստում:
Փիլոսը վախից լռում է ու շունչը քաշում իրեն:
Արջը տեսնում է էլ ձայն-շունչ չկա, թողնում է հեռանում:
Իսկ Փիլոսը վեր է կենում ու մինչև տուն վազելը մեկ է անում:
Ու այդ օրվանից, ասում են, Փիլոսը խելոքացել է, էլ հիմարություններ չի անում:
Լինում է չի լինում մի հատ կատու է լինում։ Մի առավոտ կատուն արթնանանում է ու որոշում գնալ քայլելու։ Ճանապարհին նա հանդիպում է թռչող գորտին։ Կատուն ուզում էր գորտի պես թռչել։ Կարտուն հարցրեց. -Կսովորեցնես ինձ թռչել ։ -Ոչ այսօր,- պատասխաանեց գորտը։ Կատուն որոշեց շարունակել ճանապարհը, գիշեր եկավ։ Կատուն չգիտեր որտեղ էր իր տունը։ Տեսավ լուսատիտիկին, հարցրեց նրան. -Կարող ե՞ս օգնել գնամ իմ տուն ։ -Այո։ Ես քեզ կօգնեմ, – պատասխանեց լուսատիտկ,- կլուսավորեմ քո ճանապարհը։ Շուտով կատուն հասավ տուն ու քնեց։
Մի ընտանիքում կույր մարդ կար, որին տալիս էին ամենաընտիր կերակուրը, հագուստը, անկողինը՝ ամեն, ամեն ինչ, բայց գիշեր-ցերեկ թնկթնկում էր ու դժգոհում, որ իր հետ շատ տմարդի են վարվում։
Ընտանիքի մյուս անդամները եթե ջուր էին խմում, ապա կույրին կաթ էին տալիս, յուրաքանչյուրը բավարարվում էր մի աման ապուրով, բայց կույրին երեքն էին տալիս։
Նրանք կես նկանակ հաց էին ուտում, իսկ կույրը՝ երեք։
Բայց միևնույն էր, նա ողբում էր շարունակ և անիծում իր բախտը։
Եվ կույրի ծնողները, չդիմանալով նրա թնկթնկոցին, շատ բարկանում և մորթում են իրենց միակ գառը, խորովում են և սկուտեղով մատուցում։
Կույրը հոտվտում է, հետո շոշափելով ուզում է չափը իմանալ։ Վերջապես սկսում է ուտել։
Առաջին պատառը կուլ տալիս ասում է.
-Եթե էսքանը ինձ եք տալիս, հիմա ո՞ վ գիտի ամեն մեկիդ մի ոչխար է հասել։
Առաջադրանքներ
1. Ընթերցի՛ր առակը և մեկնաբանի՛ր:
2. Բնագրից օգտվելով, բնութագրի՛ր առակի գլխավոր հերոսին:
Այս Հայկը…. վայելչակազմ էր, թիկնավետ, գեղագանգուր մազերով, վառվռուն աչքերով, հաստ բազուկներով։ Սա քաջ և երևելի հանդիսացավ հսկաների մեջ, դիմադրող այն բոլորին, որոնք ձեռք էին բարձրացնում բոլոր հսկաների ու դյուցազունների վրա տիրապետելու։ Սա խրոխտանալով ձեռք բարձրացրեց Բելի բռնատիրության դեմ, երբ մարդկային ցեղը սփռվում, տարածվում էր ամբողջ երկրի լայնության վրա` բազմամբոխ հսկաների, անչափ կատաղիների և ուժեղների մեջ։ Որովհետև այս ժամանակ ամեն մի մարդ կատաղած՝ սուրն ընկերի կողն էր կոխում, ձգտում էր մյուսներին տիրելու, երբ Բելին պատահմամբ հաջողվեց բռնանալ և ամբողջ երկիրը գրավել։ Հայկը, չկամենալով սրան հնազանդվել, Բաբելոնում իր Արամանյակ որդուն ունենալուց հետո չվեց, գնաց Արարադի երկիրը, որ գտնվում էր հյուսիսային կողմերում իր որդիներով, դուստրերով և որդիների որդիներով, զորավոր մարդկանցով՝ թվով մոտ երեք հարյուր հոգի և ուրիշ ընդոծիններով, նրան հարած եկվորներով և բոլոր տուն ու տեղով։ Գնում, բնակվում է մի լեռան ստորոտում, դաշտավայր տեղում, որտեղ ապրում էին սակավաթիվ մարդիկ առաջուց ցրվածներից։ Հայկը նրանց իրեն հնազանդեցնելով, այնտեղ կալվածական բնակելի տուն է շինում և տալիս է ժառանգություն Կադմոսին՝ Արամանյակի որդուն… Իսկ ինքը…. մնացած մարդկանցով և տուն ու տեղով շարժվում է դեպի հյուսիս-արևմուտք, գալիս բնակվում է մի բարձրավանդակ դաշտում և այս լեռնադաշտի անունը կոչում է Հարք, այսինքն, թե այստեղ բնակվողները հայեր են՝ Թորգոմի տան սերնդից։ Շինում է և մի գյուղ, որն իր անունով կոչում է Հայկաշեն։
….Երբ Տիտանյան Բելը իր թագավորությունն ամենքի վրա հաստատեց, ապա իր որդիներից մեկին հավատարիմ մարդկանց հետ ուղարկեց հյուսիսային կողմը՝ Հայկի մոտ, որ նա գա հնազանդության և խաղաղությամբ ապրի….
Հայկը Բելի պատգամավորներին հետ է դարձնում, խստությամբ պատասխանելով։ Ուղարկվածը վերադառնում է Բաբելոն։
Մաս 2-րդ
….Իսկ Բելը, հանդուգն ու հսկա ամբոխի զորությամբ, ինչպես մի մեծ հորձանք, զառիվայրից ներքև հեղեղվելով, շտապում է հասնել Հայկի բնակության սահմանները՝ վստահ լինելով զորավոր մարդկանց քաջության և ուժի վրա։ Այս ժամանակ ուշիմ ու խոհեմ, գեղագանգուր ու զվարթաչյա հսկան շտապով հավաքում է իր որդիներին ու թոռներին՝ թվով շատ նվազ, քաջ և աղեղնավոր մարդկանց և ուրիշների, որ իրեն էին ենթարկվում, գնում հասնում է մի ծովակի ափ, որի ջրերը աղի են և իրենց մեջ մանր ձկներ են պարունակում: Եվ իր զորքերին ձայնելով, ասում է նրանց.
– Երբ մենք դուրս կգանք Բելի ամբոխի դեմ, պետք է աշխատենք այն տեղին պատահել, որտեղ անցած կանգնած կլինի Բելը քաջերի բազմության մեջ, որպեսզի կամ մեռնենք, և մեր աղխը (ունեցվածքը) Բելի ծառայության տակ ընկնի, կամ մեր մատների հաջողությունը նրա վրա ցույց տանք, նրա ամբոխը ցրվի, և մենք հաղթություն տանենք։ Եվ ամբողջ ասպարեզներ դեպի առաջ անցնելով, հասնում են շատ բարձր լեռների միջև մի դաշտաձև տեղ։ Եվ ջրերի հոսանքի աջ կողմում բարձրավանդակի վրա ամուր դիրք գրավելով, գլուխները վեր բարձրացնելով, տեսնում են Բելի բազմաթիվ ամբոխի անկարգ հրոսակը, որ հանդուգն հարձակումով ցիրուցան սուրում է երկրի երեսի վրա, իսկ Բելը մեծ ամբոխով հանդարտ կանգնած էր ջրի ձախ կողմում մի բլրակի վրա՝ իբրև դիտանոցում….
Եվ երկու կողմի հսկաները միմյանց հասնելով՝ երկրի վրա ահագին դղրդյուն բարձրացրին գրոհելով, և իրար վրա ահ ու սարսափ գցեցին իրենց հարձակումների ձևերով:
Այս անսպասելի սարսափելի դիպվածը տեսնելով, Տիտանյան արքան զարհուրեց և հետ–հետ քաշվելով, սկսեց բարձրանալ այն բլուրը, որտեղից իջել էր։ Որովհետև մտածում էր ամբոխի մեջ ամրանալ, մինչև ամբողջ զորքը հասնի, որպեսզի նորից ճակատ կազմի։ Աղեղնավոր Հայկը, այս բանը հասկանալով, իրեն առաջ է նետում, մոտ է հասնում արքային, մինչև վերջը քաշում է լայնալիճ աղեղը, երեքթևյան նետը դիպցնում է նրա կրծքի տախտակին, և սլաքը շեշտակի անցնելով նրա թիկունքի միջով, գետին է խրվում, և գոռոզացած Տիտանյանը այս կերպով կործանվում, ընկնում է վայր ու շունչը փչում։ Իսկ ամբոխը, այս մեծ քաջագործությունը տեսնելով, փախչում է, ամեն մեկը՝ իր երեսը դարձած կողմը։ …Ճակատամարտի տեղը հաղթական պատերազմի պատվին շինում է դաստակերտ և անունը դնում է Հայք։ Այս պատճառով գավառն էլ մինչև այժմ կոչվում է Հայոց ձոր։ Իսկ այն բլուրը, որտեղ ընկավ Բելը քաջ զորականների հետ, Հայկը կոչեց Գերեզմանք, որ այժմ ասվում է Գերեզմանակ։ Բայց Բելի դիակը դեղերով զմռսելով՝ Հայկը հրամայում է տանել Հայք և թաղել մի բարձրավանդակ տեղում՝ ի տես իր կանանց և որդիների։ Իսկ մեր երկիրը մեր նախնի Հայկի անունով կոչվում է Հայք։
Առաջադրանք
Գտնել հետևյալ բառերի բացատրությունը օնլայն բառարանի միջոցով։